Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով և հաշվի առնելով 1-ին խմբի զինհաշմանդամ Արտակ Նիկողոսյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը, ընդառաջելով նրա խնդրանքին. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ Արտակ Նիկողոսյանին (անձնագիր AU0601295, տրվ. 01.02.2022թվական, 027) հատկացնել ամենամսյա սոցիալական աջակցություն 20 000(քսան հազար) դրամի չափով:
2. Արտաշատ համայնքի 2022 թվականի բյուջեի 10.07.01.54 (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) գործառնական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից ամենամսյա գումարը փոխանցել Կոնվերսբանկում Ա. Նիկողոսյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարին 19300471579600:
3. Փոխանցումը կատարել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: