Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 268501, (ծածկագիր՝ 03011RUFSPUE, 03011YBMRD4H) և Ռ․Խաչատրյանի Լ/ա Ա․Խաչատրյանի 13/10/2025 թվականի Ք-13408 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոց, 23 հասցեում գտնվող, Ռազմիկ Խաչատրյանին 3/7, Վարդուհի Հովհաննիսյանին 1/7, Արայիկ Խաչատրյանին 1/7, Արտյոմ Խաչատրյանին 1/7, Աննա Խաչատրյանին 1/7, բաժնային սեփականության իրավունքով պատկանող 03-001-0010-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,04967 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Ա. Մյասնիկյան փողոց, 23 բնակելի տուն, առանձնացվող երկրորդ հատվածին՝ 0,02426 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Ա. Մյասնիկյան փողոց, 23/1 շինություն։
2․Ռ․Խաչատրյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։