Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 16 ապրիլի 2025 թվականի N 92-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքները /ծածկագիր՝ 03252FZDCSPC, 03252PSLEFDR, 03252DREWKUE/՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-055-0111-0007 ծածկագրով հողամասից ըստ կազմված հատակագծի 0,012628 հա գյուղատնտեսական այլ հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների ընդերքի օգտագործման հողամասի և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Հովտաշեն, 7 հողամաս։
2․Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականության հանդիսացող 03-055-0111-0008 ծածկագրով հողամասից ըստ կազմված հատակագծի 0,08191 հա գյուղատնտեսական այլ հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների ընդերքի օգտագործման հողամասի և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Հովտաշեն, 8 հողամաս։
3․Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-055-0111-0004 ծածկագրով հողամասից ըստ կազմված հատակագծի 4.95167 հա գյուղատնտեսական վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների ընդերքի օգտագործման հողամասի և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Հովտաշեն, 4 հողամաս։
4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։