Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Գարեգին Քոչարյանի դիմումները ( Ք-2635, Ք-2636, Ք-2637, Ք-2638, Ք-2639, Ք-2640, Ք-2641, Ք-2642, 13.02.2024թ.), հիմք ընդունելով Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Գարեգին Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-038-0135-0004 կադաստրային ծածկագրով 0,10715 հա, 03-038-0135-0014 կադաստրային ծածկագրով 0,62771 հա, 03-038-0126-0015 կադաստրային ծածկագրով 0,798 հա, 03-038-0136-0020 կադաստրային ծածկագրով 0,70073 հա, 03-038-0123-0004 կադաստրային ծածկագրով 0,13485 հա, 03-038-0136-0002 կադաստրային ծածկագրով 0,03988 հա, 03-038-0126-0004 կադաստրային ծածկագրով 0,13387 հա և 03-038-0123-0017 կադաստրային ծածկագրով 0,60246 հա հողամասերը ցածրարժեքից (վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ(ինտենսիվ նորատունկ կորիզավոր) հողատեսքի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 2(երկու) տարի։
4․Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։