Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի 100-Ա որոշումը, որոշում եմ․
1․Արտաշատի համայնքապետարանին տրամադրել՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի 0.255 կմ հատվածի, Մյասնիկյան փողոցի 0.644 կմ հատվածի, Աթարբեկյան փողոցի 0.65 կմ հատվածի, Պատկանյան փողոցի 0.22 կմ հատվածի, Նալբանդյան փողոցի 0.2 կմ հատվածի, Օգոստոսի 23 փողոցից դեպի Նար-Դոս փողոց 0.182 կմ հատվածի, Խանջյան փողոցի և Րաֆֆու փողոցի բազմաբնակարան շենքից դեպի Նար-Դոսի փողոցներ 0.52 կմ հատվածի, Աբովյան փողոցի 0.21 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար N 405 31.10.2023թ. նախագծման թույլտվության լրամշակում /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2.Արտաշատի համայնքապետարանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: