Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի N 200-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Այգեպատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 10.10.2025 թվականի թիվ 75 գրությունը, որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 09.02.02.51 գործառական դասակարգման (հանրակրթական ուսուցում) 4655 հոդվածից (կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Այգեպատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին:
2.Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: