Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 395
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1817-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 1817-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՆՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՐԺԻԿ ՍԱՐԳՍԻ ԲԱԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII-րդ գլխի պահանջները և Արարատի մարզի Մրգանուշ համայնքի ավագանու 15/05/2020 թիվ 13-Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03282F53CHAY և ընդառաջելով  Ս․ Բալյանի 27/02/2025 թվականի Ք-2745 դիմումին՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղում գտնվող, Սերժիկ Սարգսի Բալյանին սեփականության իրավունքով պատկանող 03-060-0201-0020 կադաստրային ծածկագրով 0,18309հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասից 0,057հա մակերեսով հողամասի /ըստ գլխավոր հատակագծի ԳԲ-8/ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մրգանուշ, Նար-Դոսի փողոց, 33/1 հողամաս։

2.Պարտավորեցնել Ս․ Բալյանին 0,057հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 461 700 /չորս հարյուր վաթսունմեկ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ  / 0,057 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի կադաստրային արժեքը կազմում է 695 970 ՀՀ դրամ, իսկ 0,057 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 234 270 ՀՀ դրամ/։

3․Ս․ Բալյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեի տրամադրման համար:

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

6.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner