Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1004
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2427-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2025 թվականի N 2427-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՐԻՆԵ ՎԵՐԴԻԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 14-ի 121-Ա որոշումը և Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ավագանու 14/05/2020 թիվ 8 որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (ծածկագիր՝ 03362WYVLEKH) և ընդառաջելով Մարտիրոսյանի 23/05/2025 թվականի Ք-6633 դիմումին՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղում գտնվող, Կարինե Վերդիի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-080-0164-0010 կադաստրային ծածկագրով 0,71821հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկ (կորիզավոր) հողամասից ըստ կազմված հատակագծի 0,42124հա մակերեսով նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ջրաշեն, Երևանյան խճուղի 1 հողամաս։

2.Պարտավորեցնել Կ․Մարտիրոսյանին 0,42124 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 4 584 144 (չորս միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար մեկ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ /0,42124 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի կադաստրային արժեքը կազմում է 5 143 340ՀՀ դրամ, իսկ 0,42124 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության  բազմամյա տնկարկ (կորիզավոր) հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 559 196 ՀՀ դրամ/։

3․Կ․Մարտիրոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեի տրամադրման համար:

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

6.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner