Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով,48-րդ հոդվածի 3-րդ կետՈվ, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և ընդառաջելով Ս․Միրոյանի 08.02.2022 թվականի թիվ Մ-236 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մխչյան-Հովտաշեն խճուղի թիվ 3 հասցեում գտնվող, <<ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ>> ՍՊԸ-ի անվամբ վարձակալության իրավունքով գրանցված 0,37հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-059-0238-0006/, թույլատրել գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով օտարելու <<ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ>> ՍՊԸ-ին(գրանցման համար՝ 52․110․1082048, ՀՎՀՀ՝ 0423382)
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով:
3. Օտարումը կազմակերպել 2022թվականի ընթացքում: