Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Ռ․ Սուսունյանի ներկայացուցիչ Գ․ Եղիազարյանի 27/10/2025 թվականի N ՃՀԱ/255/35578-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նարեկ գյուղում գտնվող, Ռուդիկ Խաչատուրի Սուսունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,29738 հա մակերեսով, 03-063-0118-0117 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խաղող հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել`գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |