Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի՝ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոց 5/5 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին» N 3988-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
1) «2․ 72,96 քմ արտաքին (67,09քմ ներքին) մակերեսով բնակելի տան օտարման արժեքը կազմում է 506 927 (հինգ հարյուր վեց հազար ինը հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ (72,96քմ * 6948 դրամ = 506 927 ՀՀ դրամ)։»։
2) «5․ Առաջարկել Հովակիմ Մեթոյանին համայնքապետարանի հետ կնքելու օտարման պայմանագիր և 30-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարներ՝ հողամասի համար պետական բյուջեի 900005290714, շինության համար` 900005290722 հաշվեհամարներին:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։