Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որոշում եմ․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծովակալ Իսակովի փողոց 72/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարելու համար Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ՝ որպես ծառայության վճար և պետական բյուջեի 900005016176 հաշվեհամարին 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ պետական տուրք։
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Մելիքյանին կատարելու համապատասխան փոխանցումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: