Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 18.07.2025թ.-ի թիվ 2848-Ա որոշումը և հաշվի առնելով Արայիկ Հովսեփյանի 04.07.2025թ.-ի թիվ Ք-8460 դիմումը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ Արտաշատ համայնքի 900415151316 (շինարարության թույլտվության վճար) գանձապետական հաշվեհամարից 600000(վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը փոխանցելով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 1150043120507800 տարանցիկ հաշվին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: