Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի` «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով՝ որոշում եմ․
Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմում 2025 թվականի հուլիսի 31-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող, համակարգչի միջոցով պատահական ընտրված մրցութային հանձնաժողովը հետևյալ կազմով՝
Խորեն Ուստյան - համայնքի ղեկավարի խորհրդական,
Լյովա Ավետյան - համայնքի ղեկավարի խորհրդական,
Հովհաննես Ուրֆալյան - Արարատի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ,
Արարատ Գոլեցյան - Արարատի մարզպետի աշխատակազմի Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ,
Ամալյա Գրիգորյան - Արտաշատ համայնքի ավագանու անդամ,
Թինա Մարգարյան - «Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան հ1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։