Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է.
1․ Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-029-0107-0173 կադաստրային ծածկագրով 0,668 հա մակերեսով հողամասը (4-րդ կարգի ջրովի վարելահող) օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: