Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Ընտանեկան օրենսգրքի 44-րդ, 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Էմիլիա Հարությունյանի (մուտք թիվ Ք-14587, 05․11.2025 թվական) դիմումը, Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի՝ 25.12.2008 թվականին ծնված Լիլիթ Ռոմանի Սիմոնյանի կարծիքը՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի, ք.Արտաշատ, Շահումյան փողոց 23/1 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով անչափահաս՝ 25.12.2008 թվականին ծնված Լիլիթ Ռոմանի Սիմոնյանի (ծննդյան վկայական I-ЛЕ N 710398) անվամբ գրանցելուց հետո, թույլատրել տվյալ գույքը գրավ դնելու գործարքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: