Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 92-Ա
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2025 թվականի մարտի 28-ի N 1 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2025 թվականի ապրիլի 08-ի N 01//02379-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում համայնքային սեփականություն հանդիսացող 03-055-0111-0004 ծածկագրով հողամասից 4.95167 հա գյուղատնտեսական վարելահողի, 03-055-0111-0007 ծածկագրով հողամասից 0,012628 հա գյուղատնտեսական այլ հողատեսքի, 03-055-0111-0008 ծածկագրով հողամասից 0,08191 հա գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասի  նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասի։

2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.62 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner