Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Ա. Ավեդյանի 25.02.2025 թվականի թիվ ԱՇԹԴ/257/942-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող Արմեն Ավեդյանի կողմից Արտաշատ համայնքի Նշավան գյուղի Ն. Քուչակի փողոց թիվ 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-065-0028-0004 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինության և ավտոտնակի կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Արմեն Ավեդյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: