Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով Էմմա Հակոբյանի 30.10.2025թ.-ի թիվ Ք-14364 դիմումը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի հաշվանցում՝ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի 900415174045 (գյուղատնտեսական նշանակության հողի հարկ) գանձապետական հաշվեհամարին առկա 29495 (քսանինը հազար չորս հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ գերավճարից 9711 (ինը հազար յոթ հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ գումարը փոխանցելով Մխչյան գյուղի 900415005942 (անշարժ գույքի հարկ) գանձապետական հաշվեհամարին, մնացած 19784 (տասնինը հազար յոթ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ գումարը փոխանցել «Ամիօ բանկ» ՓԲԸ-ի 1150043120507800 տարանցիկ հաշվին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: