Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 160315 /ծածկագիր՝ 03999GUKCZ36/ և Ն․Վարդանյանի 29/04/2024 թվականի Ք-6244 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Նազիկ Վարդանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-032-0003-0018 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Դալար, Զորավար Անդրանիկի փողոց, 14/1 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ն․Վարդանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։