Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով ,, ,,Առևտրի և ծառայությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքի ավագանին որոշում է՝ 1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Արտաշատ համայնքի վարչական տարածքի՝ Իսակովի, Մարքսի, Շահումյան, Աթարբեկյան, Միասնիկյան, Արամ Խաչատրյան, Երևանյան, Օգոստոսի 23 փողոցներում, քաղաքային հրապարակումներում, իննչպես նաև գյուղական բնակավայրերի Արտաշատյան խճուղում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի, հանրային սննդի կազմակերպումը կամ ծառայության մատուցումն արգելել:
2. Շրջիկ առևտրի մեքենաները ինչպես նաև ,,քարշակները,, հարմարեցված շրջիկ առևտրի կետի կայանելը արգելել 1-ին կետով արգելված փողոցներում:
3. Բացառությամբ համայնքի ղեկավարի որոշմամբ այլ առևտրի տեսակների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |