Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Աշոտ Խալաթյանի դիմումը (N Ա-12136, 17.09.2025 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանին 2025 թվականի սեպտեմբերի 19-ից տրամադրել 1 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին:
2.Արձակուրդի օրը վարչական ղեկավարի պարտականությունները դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-15, աշխատավայրը՝ Արտաշատ համայնք Քաղցրաշեն բնակավայր) Մայրանուշ Հովհաննիսյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ։