Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Ռոբերտ Շահբազյանի 26.04.2025 թվականի թիվ ՃՀԱ/234/15381-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Ռոբերտ Շահբազյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի Արաքսավան գյուղի Գ․ Նժդեհի փողոց 21-23 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-016-0021-0013 կադաստրային ծածկագրով հողամասում երկհարկանի համակցված բնակելի տների կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Ռոբերտ Շահբազյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: