Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 157782 /ծածկագիր՝ 03999GKT4TUB/ և Օ․Ասատրյանի 11/04/2024 թվականի Ք-5463 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, Օհան Ասատրյանին պատկանող 03-074-0005-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք գյուղ Շահումյան, Ա. Իսահակյան փողոց, 10 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Օ․Ասատրյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։