Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ․
1․Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ, համայնքի զարգացման, համայնքային կառավարման գործընթացներում ցուցաբերած պատասխանատու ու նվիրված աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային հայեցողական, վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի բաժինների պետերի նկատմամբ կիրառել խրախուսանք՝ պատվոգրով և հուշանվերով (ձեռքի ժամացույց) պարգևատրում՝ համաձայն հավելվածի։
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Անժելա Գուլգուլյանին և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։