Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII-րդ գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 218261, /ծածկագիր՝ 03062ES9DQAC/ Վ․Հովհաննիսյանի 10/03/2025 թվականի Ք-3251 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող, Վալոդյա Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-011-0063-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Այգեստան, Հ. Շիրազի փողոց, 5 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Վ․Հովհաննիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։