Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով և ընդառաջելով Ռ․ Գասպարյանի 08/02/2024 թվականի N Ք-2294 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ս․ Շահումյան փողոց 26/5 հասցեում գտնվող, 03-001-0127-0033 կադաստրային ծածկագրով 0,01281հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Հ․ Թովմասյան փողոց 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր՝ Ռոբերտ Սուրիկի Գասպարյանին /ծնված 19/06/1972 թվականին/:
2. Հողամասի օտարման գին սահմանել 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |