Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, 9-րդ կետը և ընդառաջելով Նարինե Մարգարյանի խնդրանքին՝ (դիմում Ք-12034, 16.09.2025 թվական) որոշում եմ.
1.«Արտաշատ համայնքի Դվին գյուղի մանկապարատեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) սան Լյուսի Գեղամի Վարդանյանին (ծնված 09.07.2022 թվականին) տալ տեղական վճարների գծով 100%-ի չափով նվազեցման արտոնություն՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։