Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշումը, Արտաշատ համայնքի ավագանու 14 մայիսի 2025 թվականի N 120-Ա և 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն որոշումները՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 28 հասցեում գտնվող, 03-001-0156-0115 կադաստրային ծածկագրով 0,15898հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, 1283․07քմ մակերսով արտադրամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակելի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը որպես բնակելի տան, իսկ 204,44քմ օժանդակ շինության նպատակային նշանակությունը փոփոխել բնակելի նշանակության։
2․0,15898հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության և 1283,07քմ մակերեսով պահեստի և 204,44քմ մակերեսով օժանդակ շինության նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համարը Է․Արևյանը Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 635 233 /վեց հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ, որից միանվագ վճար 30000 /երեսուն հազար/ դրամ և յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության համար՝ 300 ՀՀ դրամ / 1487,51քմ x 300դրամ = 446 253/ դրամ/, 1քմ մակերեսով հողամասի համար 100 ՀՀ դրամ /1589,8քմ x 100 դրամ=158 980 ՀՀ դրամ/։
3․Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ։
4․Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
6․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։