Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Գ․ Առաքելյանի ներկայացուցիչ Ա․ Գրիգորյանի 18/09/2025 թվականի ՃՀԱ/228/31895-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Գարեգին Խաչիկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4489 հա մակերեսով, 03-038-0102-0036 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք հողամասից 0,15 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել`գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ, պահեստ, սանհանգույց և պարիսպ կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |