Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ,,Բյուջետային համակարգի մասին,, օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, ՙ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին ,, օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արատաի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 ապրիլի 28-ին կնքված պետության կքղմից ֆինանսական միջոցների հատկացման N25/1238-12001/1-ԱՇ , 2025 թվականի մարտի 06-ին կնքված 25/Ա-Կ-1 և N25/ՏՄ-3 պայմանագրերը՝ Արտաշատ համայնքաի ավագանին որոշում է. 1Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.
1) 28.50. 00 գործառնական դասակարգման / օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ 900415003020 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 63 350 420 /վաթսուներեք միլիոն երեք հարյուր հիսուն հազար չորս հարյուր քսան /ՀՀ դրամով.
2) 11.01.02.51 գործառնական դասակարգման/ վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածն ավելացնել 46 562 720 /քառասունվեց միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր քսան / ՀՀ դրամով.
3) 09.01.01.51գործառնական դասակարգման /նախադպրոցակն ուսուցում/ 4753 հոդվածն ավելացնել 9 320 000/ինը միլիոն երեք հարյուր քսան հազար /ՀՀ դրամով .
4) 09.01.01.51գործառնական դասակարգման /նախադպրոցակն ուսուցում/ Արտաշատ համայնքի Վ.Արտաշատ գյուղի ,,Լուսնթագ,, մանկապարտեզ ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 1 123 000/մեկ միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար /ՀՀ դրամով.
5) 09.05.01.51գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 3 799 900/երեք միլիոն յոթ հարյուր իննսունինը հազար ինը հարյուր /ՀՀ դրամով.
6) 09.05.01.51գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ Արտաշատ համայնքի Վ.Արտաշատ գյուղի երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 1 035 400/մեկ միլիոն երեսունհինգ հազար չորս հարյուր /ՀՀ դրամով.
7) 09.05.01.51գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 1 509 400/մեկ միլիոն հինգ հարյուր ինը հազար չորս հարյուր /ՀՀ դրամով.
2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին N 392-Ա որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|