Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի 100-Ա որոշումը, որոշում եմ․
1․Արտաշատի համայնքապետարանին տրամադրել՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 1.639 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար N407 31.10.2023թ. նախագծման թույլտվության լրամշակում /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2.Արտաշատի համայնքապետարանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: