Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման պահանջները և «Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի պարտականությունները կատարող Ա.Գևորգյանի 02.10.2025 թվականի Հ-12980 գրությունը՝ որոշում եմ․
1. Կազմակերպության ծառայություններից օգտվող մի շարք սաների համար կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարող Ա.Գևորգյանին՝ ապահովել կիրառված արտոնությունների կատարումը և արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ։