Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 257372, /ծածկագիր՝03162BGESYM4 , 03162FRXFRGV/ և Գ․Հակոբյանի 15/08/2025 թվականի Ք-10433 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-032-0005-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,12990 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Դալար, Վ. Սարգսյան փողոց, 65 բնակելի տուն, երկրորդ հատվածին՝ 0․09180 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Դալար, Վ. Սարգսյան փողոց, 65/1 բնակելի տուն։
2․Գ․Հակոբյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։