Ղեկավարվելով Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2019 թվականի սեպտեմբերի տասներկուսի՝ Անշարժ գույքի մրցույթով վարձակալության պայմանագրի 8․2 կետը և «Արարատ Ավտո Սիթի» ՍՊ Ընկերության լ/ա Ա․Հայրապետյանի 14/01/2025թ․ Տ-330 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Տալ համաձայնություն «Արարատ Ավտո Սիթի» ՍՊ Ընկերությանը վարձակալությամբ տրամադրված՝ Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մխչյան-Հովտաշեն խճուղի 3/1 հասցեում գտնվող, 03-059-0238-0005 կադաստրային ծածկագրով, 5,12545 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասից ըստ կազմված հատակագծի 3,36040 հա մակերեսով հողամասը տրամադրելու ենթավարձակալությամբ՝ «Արարատ Պլյուս» ՍՊ ընկերությանը, /գրանցման համար՝ 52․110․1427883/:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 12/09/2019թ. սեղանամատյան թիվ 3243 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |