Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Մանուկ Հարությունյանի դիմումը (N Ա-8390, 03․07.2025 թվական)՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի վարչական ղեկավար Մանուկ Հարությունյանին տրամադրել 16.03.2025-16.03.2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ և լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 25-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հուլիսի 28-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-44, աշխատավայրը՝ Այգեստան բնակավայր) Լիլիթ Հարությունյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: