Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանի 17․12․2024 թվականի թիվ Տ-17677 դիմումը՝ որոշում եմ․
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 91 հասցեին կից 0.38քմ մակերեսով տարածքում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի բացօթյա վաճառք։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։