Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հաշվի առնելով «ՀԵՔԻԱԹ ՄՈԼՈՐԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արաքսյա Շահբազյանի 13.03.2024 թվականի թիվ Տ-4038 դիմումը՝ որոշում եմ.
1․«ՀԵՔԻԱԹ ՄՈԼՈՐԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Արտաշատ-Դալար խճուղի թիվ 1 հասցեում գտնվող 2019,09քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։