Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 255014, /ծածկագիր՝ 03342NYGCSTP, 033423GGPRDX/ և Վ․Թևոսյանի 14/08/2025 թվականի Ք-10367 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, Վարդուշ Թևոսյանին 1/2, Գրիգոր Պողոսյանին 1/2, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 03-074-0046-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,06770 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Շահումյան, Սայաթ-Նովայի փողոց, 1-ին նրբանցք, 4 բնակելի տուն, երկրորդ հատվածին՝ 0․06774 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Շահումյան, Սայաթ-Նովայի փողոց, 1-ին նրբանցք, 4/1 բնակելի տուն։
2․Վ․Թևոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։