Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Ստեփան Վարդանյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 09.07.2025 թվականի ՃՀԱ/252/24355-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Ստեփան Վարդանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Գ․ Նժդեհի փողոց 57 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0028-0004 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինությունների և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Ստեփան Վարդանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: