Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հաշվի առնելով «Քինգ Սթար Աջենսի» ՍՊԸ-ի տնօրեն Նադիա Ասադինեժադիի 24.12.2024թ.-ի թիվ Տ-18185 գրությունը, որոշում եմ․
1. Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415151316 /շինարարության թույլտվության վճար/ գանձապետական հաշվեհամարից 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամը փոխանցելով «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի`«Քինգ Սթար Աջենսի» ՍՊԸ-ին պատկանող 2050022494511002 բանկային հաշվին:
2. Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: