Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Միշա Հակոբյանի 13.10.2025 թվականի թիվ ՀՆ/6731-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Միշա Հակոբյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոց 63ա/1 և թվով 2 համատեղ հասցեների ջրամատակարարման աշխատանքներ անցկացնելու շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Միշա Հակոբյանը պարտավոր է Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: