Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (բանալի՝ 228309, ծածկագիր՝ 03262XE7UXQH) և Ժ․ Գալստյանի 16/06/2025 թվականի Ք-7567 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող, 03-057-0041-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մասիս, 7-րդ փողոց, 1/1 կիսակառույց։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ժ․ Գալստյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։