Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4130-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2023 թվականի N 4130-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ Դ․ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի 18 դեկտեմբերի թիվ 912-Ն որոշմանբ և հիմք ընդունելով Գ․ Հարությունյանի 12/09/2023 թվականի թիվ Ք-11245 դիմումը՝ որոշում եմ․

1Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի, Դ․ Մարգարյան փողոց 38 հասցեում գտնվող, Գագիկ Գրիգորի Հարությունյանին /ծնված 08/12/1982 թվականին/ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-007-0033-0014 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 117,54քմ մակերեսով բնակելի տունը, 8,63քմ մակերեսով պարիսպներըը, 43,00քմ մակերեսով անասնաշենք և ինքնակամ բացված 2 /երկու/ պատուհան, 1 /մեկ/ և ինքնակամ փակված 1/մեկ/ պատուհան և 1/մեկ/ դուռը օրինականացնել և համարել վերը նշված անձի սեփականությունը: 

2. Ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ բացված պատուհանների, դռան և ինքնակամ փակված դռան, պատուհանի օրինականացման վճարը ընդհանուր կազմում է՝ 218 303 /երկու հարյուր տասնութ հազար երեք հարյուր երեք/ ՀՀ դրամ, որից բնակելի տան համար՝ 167 142 ՀՀ դրամ /1քմ արժեքը՝ 1422դրամ 117,54քմ = 167 142 ՀՀ դրամ/, պարիսպների,  անասնաշենքի համար 44 051 ՀՀ դրամ /1քմ արժեքը՝ 853,2դրամ x 51,63քմ = 44 051 ՀՀ դրամ/, ինքնակամ բացված և փակված դռների, պատուհանների համար 7 110 ՀՀ դրամ / 1422դրամ x 5 /հատ/ = 7 110 ՀՀ դրամ։ 

3. Առաջարկել վերը նշված անձին 60-օրյա ժամկետում կատարել ինքնակամ կառուցված շինությունների նախատեսված վճարումն Արտաշատ համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին:

4. Որոշման 3-րդ կետում նշված ժամկետում վերը նշված անձի կողմից վճարումը չկատարելու դեպքումսույն որոշումը համարել ուժը կորցրած:

5. Վերը նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերիայդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներումչեն հակասում քաղաքաշինական նորմերինչեն առաջացնում սերվիտուտ։

6. Չափագրման (հաշվառմանտվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023LZKRJ5:

7. Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ.Պողոսյանին:

8․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner