Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արմեն Սահակյանի ներկայացուցիչ Սերյոժա Գրիգորյանի 21.07.2025 թվականի ՃՀԱ/245/25585-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արմեն Սահակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Վ․ Սարգսյան փողոց 39 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-091-0063-0006 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արմեն Սահակյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: