Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթները և ուսումնասիրելով Գևորգ Թարվերդյանի 23.11.2024 թվականի թիվ ՇԹԴ/254/2814-24 դիմումը, որոշում եմ․
1.Գևորգ Թարվերդյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Ա. Մինասյան փողոց թիվ 93 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0036-0003 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան կից ծածկի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է, ժամկետի երկարաձգում/:
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: