Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ս․ Խուդաթյանի 07/03/2025 թվականի թիվ Ք-3150 դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին՝ որոշում եմ․
1․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ծ․ Իսակովի փողոց 79 հասցեում գտնվող 03-001-0068-0030 կադաստրային ծածկագրով 0,08550հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1 բնակելի տան նկատմամբ (կառուցված՝, 1969, 1997 թվականներին) նշված օրենքի ուժով ճանաչել Սարգիս Անդրանիկի Խուդաթյանի (ծնված 28․08․1992 թվականին), Լուսիկ Սարգսի Խուդաթյանի (ծնված 22․03․1960 թվականին) և Շուշիկ Սարգսի Խուդաթյանի (ծնված 29․10․1962 թվականին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
2․ Սույն որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Խ․ Հովակիմյանին։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։