|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
24 հունվարի 2024 թվականի N 004 |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 28.12.2023 թ․ N2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ փետրվարի 22-ին ժամը 12։00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի երկրորդ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսված հանրային քննարկումներ /1-ին հանրային քննարկում/։ 28.12.2023 թ․ N2343-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ ք․ Երևան, Ադոնց 21/3 հասցեով և Արտաշատի համայնքապետարան։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան, Ադոնց 21/3 հասցեում, հեռ․՝ 010-20-00-04: |
|
|
|