Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որոշում եմ․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Վ․ Մայակովսկու փողոց 43/3 հասցեում գտնվող՝ 03-038-0016-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0794 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ նվիրաբերելու մասին պայմանագիր նոտարական գրասենյակում կնքելու նպատակով նոտար Էլմիրա Դանիելյանի 2500011068800100 հաշվեհամարին փոխանցել 23․000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ՝ որպես ծառայության վճար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ Մ․Մելիքյանին՝ 3-օրա ժամկետում կատարելու համապատասխան փոխանցումը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: