Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները համատեղության կարգով ժամանակավորապես դնել Արտաշատ համայնքի ղեկավարի խորհրդական Լյովա Ավետյանի վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ից:
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Գուլգուլյանին և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։